Սերխիո Ռամոսը տոնում է ծննդյան 27-րդ ամյակը (տեսանյութ)
Նմանատիպ
«Կատարյալ ֆուտբոլիստներ չկան: Սակայն կան այնպիսինները, ովքեր յուրաքանչյուր խաղում պայքարում են մինչև վերջ` երկրպագուների մոտ ստեղծելով հերոսական կերպար…»
Նման ֆուտբոլիստների շարքին կարելի է դասել Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին, ով այսօր տոնում է ծննդյան 27-րդ ամյակը:
Ռամոսը 11 տարեկանից խաղացել իր ծննդավայրի թիմում` «Սևիլիայում»: Նրա առաջին մարզիչներից Պաբլո Բլանկոն հետագայում իր սանի վերաբերյալ ասել է.
«Նա ավելի հասուն և զարգացած խաղ էր ցուցադրում, քան իր հասակակիցները: Ռամոսն ուժեղ, ինքնավստահ անձնավորություն է: Նա այն ֆուտբոլիստներից է, ում խաղային որակների վրա երբեք չպետք է կասկածել»:
Բլանկոյի խոսքերի ապացույցն է այն, որ Սերխիոն 13 տարեկանում խաղացել է «Սևիլիայի» 15 տարեկանների թիմում:
Մադրիդի «Ռեալ» Սերխիո Ռամոսը տեղափոխվեց 2005 թվականին` 27 մլն եվրոյի դիմաց: Տարիների ընթացքում անդալուզացին դարձավ մադրիդիստների ամենասիրելի և վստահելի ֆուտբոլիստներից մեկը: Մինչ օրս «արքայական» ակումբի երկրորդ ավագը «Ռեալի» կազմում անցկացրել է 345 խաղ: 27 տարեկանում նրանից ավելի խաղեր «Ռեալում» անցկացրել են Իկեր Կասիլյասը (428) և Ռաուլ Գոնասլեսը (489):
Ռամոսն իր կարիեայի ընթացքում նվաճել է միջազգային և ակումբային բոլոր տիտղոսները, բացի մեկից, որի մասին շարունակում է երազել. իսպանացին իր վերջին հարցազրույցում հուզմունքով նշել է.
«Այս պահի ամենակարևոր և նվիրական երազանքս Չեմպիոնների լիգայի գավաթն է…»
Հետևեք մեզ նաև Telegram-ում