Հալկ. Ռուսաստանը կարող է հաղթել Աշխարհի գավաթը, իսկ Արգենտինան` ոչ

Հալկ. Ռուսաստանը կարող է հաղթել Աշխարհի գավաթը, իսկ Արգենտինան` ոչ

«Զենիթի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը մեկնաբանել է Ռուսաստանի հետ ընկերական հանդիպումը ու խոսել Աշխարհի առաջնությունում Ֆաբիո Կապելլոյի թիմի հնարավորությունների մասին:

-Ռուսաստանի հավաքականը հիանալի մակարդակի վրա է գտնվում ու շատ հաջող խաղ անցկացրեց Բրազիլիայի դեմ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ խաղացին’ Կերժակովը, Շիրոկովը, սակայն, կարծում եմ, Ֆայզուլինի խաղը ուղղակի ֆանտաստիկ էր:

Կարծում եմ’ Ռուսաստանի հավաքականը կարող է պայքարել Աշխարհի առաջնությունում հաղթելու համար, իսկ Արգենտինան չի հաղթի Բրազիլիայում: Դա հնարավոր չէ:

Նեյմարը շատ լավ խաղացող է: Ֆուտբոլիստները միշտ քննադատության են ենթարկվում, սակայն աշխարհը գիտի Նեյմարին ու ծանոթ է նրա կարողություններին: Ես կարծում եմ’ նա գիտի, թե երբ է պետք փոխել ակումբը: Շատ լավ կլինի, եթե նման խաղացողը հայտնի «Զենիթում»,- ասել է Հալկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում