Ռիշար Գասկեն մեկնաբանել է իր պարտությունը

Ռիշար Գասկեն մեկնաբանել է իր պարտությունը

Ֆրանսիացի Ռիշար Գասկեն մեկնաբանել է իր պարտությունը Էնդի Մարրեյի հետ խաղից հետո:

-«Ինդիան-Ուելսում» իմ մոտ առողջական խնդիրներ սկսվեցին, և ես մինչև հիմա չեմ վերականգնվել: Իհարկե, դժվար է դիմակայել Էնդիի նման թենիսիստի, բայց ես արել եմ ամեն հնարավորը: Նա այսօր շատ լավ խաղաց,- ասել է Գասկեն:

Հիշեցնենք, որ այսօր Մայամիի մրցաշարում Էնդի Մարրեյը հաղթեց Գասկեյին 7:6 (7:3), 1:6, 2:6 հաշվով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում