«Յուվենտուսը» հյուրընկալվելիս հաղթեց «Ինտերին»` 1:2 (տեսանյութ)

«Յուվենտուսը» հյուրընկալվելիս հաղթեց «Ինտերին»` 1:2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սան Սիրո» մարզադաշտում. տեղի «Ինտերը» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսին»: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին շրջանի խաղում «Ինտերը» կարողացավ ընդհատել «Յուվեի» անպարտելիության շրջանը, սակայն այսօր միլանյան ակումբին նույնը կրկնել չհաջողվեց:

Հյուրերը հաղթեցին 1:2 հաշվով. առաջին գոլը 3-րդ րոպեին խփեց Կուալիարելլան, 54-րդ րոպեին Պալասիոն հավասարեցրեց հաշիվը, սակայն 6 րոպե անց Մատրին հաղթանակ պարգևեց իր թիմին:

Հավելեք` այս խաղից հետո «Յուվեն» ունի 68 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» 47 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում