«Մետալուրգը» հաղթեց. Մկրտչյանն ու Ղազարյանը մասնակցեցին հանդիպմանը

«Մետալուրգը» հաղթեց. Մկրտչյանն ու Ղազարյանը մասնակցեցին հանդիպմանը

Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալել էր  Զապորոժիեի «Մետալուրգին»: Դաշտի տերերը հաղթանակ տոնեցին 2:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, իսկ Գևորգ Ղազարյանը փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին:

Հավելենք` այս հաղթանակից հետո «Մետալուրգն» ունի 30 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում