Կլոպ. «Բորուսիան» շատ էր ցանկանում հաղթել ու հասավ իր նպատակին

Կլոպ. «Բորուսիան» շատ էր ցանկանում հաղթել ու հասավ իր նպատակին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 27-րդ տուրի «Շտուտգարտի» հետ արտագնա խաղից հետո կիսվել է տպավորություններով, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Դորտմունդցիները դժվարությամբ երեք միավոր վաստակեցին’ մրցակցին հաղթելով 2-1 հաշվով:

-Խաղը շատ լարված ստացվեց: Դժվարությունների հանդիպեցինք անհատական պայքարներում, սակայն մենք հաղթեցինք նրանց, քանի որ շատ էինք ցանկանում դա անել: Նման պայքարը սովորաբար փոխհատուցվում է արդյունքով: Կարող եմ ասել, որ օրը մեզ համար հաջող ստացվեց, եթե չհաշվենք Մարսել Շմելցերի վնասվածքը,- ասել է Կլոպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում