Մացարի. Ուրախ եմ, որ մենք լավ խաղ ենք ցուցադրում
31/03/2013 12:54
Նմանատիպ
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին խոսել է «Տորինոյի» հետ հանդիպման մասին, որում իր թիմը հաղթեց 5-3 հաշվով:
-Ես ուրախ եմ, որ մենք լավ խաղ ենք ցուցադրում. դա ամենակարևորն է,- ասել է Մացարին:
-Ինչո՞ւ Կավանին մնաց պահեստայինների նստարանին. թիմում միայն ես եմ որոշում կայացնում ու ինձ չի հուզում, թե ինչ են խոսում: Ես տեսա, որ հավաքականներից վերադարձած մյուս խաղացողները ավելի պատրաստ էին, դրա համար էլ վստահեցի նրանց:
Ես ասացի Կավանիին, որ նրա վրա հույս եմ դնելու երկրորդ կեսում: Եթե նա դաշտ դաշտ դուրս գար մեկնարկից, ապա խաղավարտին շատ բան կկորցնեինք: Նա հասկացավ իմ տրամաբանությունը,- ավելացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում