Շմելցերը կարող է բաց թողնել «Մալագայի» հետ հանդիպումը
31/03/2013 13:11
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մալագայի» հետ առաջին հանդիպումը: Ֆուտբոլիստը քթի կոտրվածք է ստացել Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի «Շտուտգարտի» հետ մրցավեճում, որում դորտմունդյան ակումբը հաղթեց 2-1 հաշվով:
-Ես չեմ կարող ասել’ կկարողանա արդյոք նա մասնակցել առաջիկա հանդիպմանը, թե ոչ,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք’ «Մալագա» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում