«Ման. Յունայթեդը» չի պատրաստվում վաճառել Չիչարիտոյին

«Ման. Յունայթեդը» չի պատրաստվում վաճառել Չիչարիտոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հերքել է այն տեղեկությունը, թե ակումբը պատրաստվում է բաց թողնել հարձակվող Չիչարիտոյին:

-Նա երկարաժամկետ պայմանագիր ունի, ու մենք ունենք նրա ծառայությունների կարիքը: Չիչարիտոն կարևոր խաղացող է մեզ համար: Դա ակնհայտ է:

Նա ամեն խաղում օգտակար գործողություններով է աչքի ընկնում: Օրինակ’ օգնում է մյուս հարձակվողներին,- ասել է շոտլանդացի մարզիչը:

Այս մրցաշրջանում մեքսիկացին մանկունյական ակումբի կազմում ութ գոլի հեղինակ է դարձել: Անցած շաբաթ կայացած Մեքսիկա-Հոնդուրաս մրցավեճում նա իր հաշվին դուբլ գրանցեց (2:2):

Հետևեք մեզ նաև Telegram-ում