«Լիվերպուլը» նոր պայմանագիր կառաջարկի Ջերրարդին

«Լիվերպուլը» նոր պայմանագիր կառաջարկի Ջերրարդին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հուսով է, որ թիմի ավագ Սթիվեն Ջերրարդը կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը: 32-ամյա կիսապաշտպանին, ով իր ողջ կարիերան անցկացրել է հենց այս ակումբում, պայմանագրով միայն մեկ տարի է մնացել անցկացնել մերսիսայդցիների կազմում:

-Սթիվենի պայմանագիրը ավարտվում է մեկ տարի անց, ու մեզ հարկավոր է շտապ բանակցություններ սկսել նրա հետ: Մոտ ժամանակներս մենք այս հարցը կքննարկենք ղեկավարության հետ: Պետք է դրանով զբաղվել մինչև ամառ: Եվ վստահ եմ, որ Ջերրարդը դեռ շատ բան կարող է տալ թիմին: Խաղացողները, նրան նայելով, պետք է պրոֆեսիոնալիզմ ձեռք բերեն: Այդ առումով նա կարող է համեմատվել Ռայան Գիգզի հետ, ով երբեք չի ծուլանում ու անընդհատ աշխատում է: Նա բացառիկ խաղացող է,- Ռոջերսին մեջբերում է Sky Sports-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում