«Լիվերպուլը» ցանկանում է գնել «Սուոնսիի» դարպասապահին

«Լիվերպուլը» ցանկանում է գնել «Սուոնսիի» դարպասապահին

«Սուոնսիի» դարպասապահ Միշել Վորմը հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակներում, հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ պարբերականի, մերսիսայդցիները Հոլանդիայի հավաքականի 29-ամյա դարպասապահին դիտարկում են որպես Պեպե Ռեյնայի հավանական փոխարինողի, ով մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ ակումբից:

Հիշեցնենք, որ Վորմը շատ լավ է ճանաչում լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին, քանի որ միասին աշխատել են «Սուոնսիում»: Նախկինում հաղորդվում էր, որ «կարմիրները» ցանկանում են գնել այդ ակումբի ևս մեկ ֆուտբոլիստի’ պաշտպան Էշլի Ուիլյամսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում