Ֆերգյուսոն. Մանչինին չի հեռանա

Ֆերգյուսոն. Մանչինին չի հեռանա

«Ման. Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ «Ման. Սիթին» իր գործընկեր Ռոբերտո Մանչինիին աշխատանքից հեռացնելու պատճառ չունի.

-Եթե մարզիչը մի քանի անհաջողություն է ունենում, բնականաբար պետք է աշխատանքից հեռացվելու մասին լուրեր լսի: Սակայն կարծում եմ, որ դա Մանչինիին այդքան էլ չի անհանգստացնում: Նա իր գինը գիտի: Պատճառ չեմ տեսնում, որի համար Մանչինին ստիպված կլինի հեռանալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում