Արազ Օզբիլիս. Կարծես թե, այսօր վատ գոլ չխփեցի
Նմանատիպ
«Կուբանի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, «Սպարտակի» դեմ խաղում դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ, ևս մեկ անգամ իր վրա բևեռեց ռուսական լրատվամիջոցների ուշադրությունը: Խաղից հետո Օզբիլիսը հարցազրույց է տվել sport-express կայքին:
– «Սպարտակը» լավ թիմ է: Մենք հավատում էինք, որ կարող ենք հաղթել նրանց: Այնուամենայնիվ, Մոսկվայում գրանցած ոչ-ոքին վատ արդյունք չէ:
– Ինչպե՞ս որոշեցիր հարվածել այդ հեռավորությունից:
– Շրջվելով՝ տեսա, որ կա բաց տարածություն և որոշեցի հարվածել. հաջողությունը ուղեկցեց:
-Ձեր կարծիքով՝ «Սպարտակի» դարպասապահը կարո՞ղ էր փրկել այդ դրվագում:
-Սա ֆուտբոլ է, և ամեն ինչ հնարավոր է: Հավանաբար, ավելի ճիշտ կլինի այդ հարցը տալ «Սպարտակի» դարպասապահին:
-Օրերս «Կուբանը» լքեցին երեք խաղացողներ…
-Ինձ Կրասնոդարում ամեն ինչ դուր է գալիս: Իսկ ինչ վերաբերվում է խաղացողների հեռանալուն, ապա այդ ամենը ֆուտբոլի մաս է:
-Դուք երբևէ խաղացե՞լ էիք Յուրա Մովսիսյանի դեմ:
-Այսօր առաջին անգամն էր: Այնպես էր ստացվել, որ «Կուբանի» և «Կրասնոդարի» դերբիներից մեկը ես բաց թողեցի, մյուսը՝ Յուրան:
-Եվ ո՞վ էր այսօր լավագույնը:
-Կարծես թե, ես այսօր վատ գոլ չխփեցի (ծիծաղում է):
Հետևեք մեզ նաև Telegram-ում