Մովսիսյանը Օզբիլիսի գոլի մասին` «Մեկ միլիոն անգամ էլ նման դիրքից հարվածի, գոլ չի խփի»

Մովսիսյանը Օզբիլիսի գոլի մասին` «Մեկ միլիոն անգամ էլ նման դիրքից հարվածի, գոլ չի խփի»

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի «Սպարտակ»-«Կուբան» (2:2) խաղի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վերջինս կարճ հարցազրույց է տվել sport-express-ին:

– Խաղից երկակի տպավորություն ունեմ: Տանը միավորներ կորցրեցինք,  դա վատ է, բայց մյուս կողմից էլ` վերջում գոլ խփեցինք և միավոր վաստակեցինք:

– Ինչպե՞ս կգնահատեք Արաս Օզբիլիսի գոլը:

– Կարծում եմ, որ եթե նա այդ դիրքից մեկ միլիոն անգամ էլ հարվածի, ոչ մի անգամ գոլ չի խփի:

– 5 միավոր տնային 3 խաղում: Սա նորմա՞լ արդյունք է:

– Ոչ, մենք պետք է ավելին վաստակենք:

– Դուք երբեւէ խաղացե՞լ էիք Օզբիլիսի դեմ:

– Կարծեմ ոչ: Հստակ չեմ հիշում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում