Վան Պերսի. Օրակարգը կազդի «Չելսիի» հետ խաղի վրա
01/04/2013 13:00
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին իր կարծիքն է արտահայտել ժամեր անց մեկնարկելիք «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» գավաթային հանդիպման մասին:
««Չելսիի»` ԱՊԼ-ի նախորդ տուրի հանդիպմումից շատ ժամանակ չի անցել: Մարդիկ պետք է հասկանան` չի կարելի զարմանահրաշ ֆուտբոլ ակնկալել, որովհետև դա պարզապես հնարավոր չէ:
Սովորաբար, խաղից մեկ օր հետո մկանները դեռ ցավում են, իսկ մենք դեռ պետք է խաղանք: Այս ամենի դեմ ոչինչ անել հնարավոր չէ, չէ՞ որ շուտով կկայանան նաև Չեմպիոնների լիգայի խաղերն, իսկ «Չելսին» դեռ հանդիպում ունի Եվրոպա լիգայում»,-ասել է վան Պերսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում