Հենրիխ Մխիթարյանը` ապատեղեկատվության «զոհ»
01/04/2013 13:13
Նմանատիպ
Այսօր հայկական ԶԼՄ-ներից որոշները, օգտվելով ապրիլի 1-ի «ընձեռնած հնարավորություններից» տեղեկատվություն էին հրապարակել, իբրև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական պայմանագիր է ստորագրել անգլիական «Լիվերպուլի» հետ:
Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» գումար չի վճարի ուկրաինական ակումբին, այլ կզիջի Սթիվեն Ջերարդի և Մարտին Շկրտելի տրանսֆերային իրավունքները: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ տեղեկատվությունը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը, ինքը «Շախտյորի» հետ պայմանագիր ունի մինչև 2015 թվականը և չի պատրաստվում հեռանալ իր սիրելի ակումբից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում