Ֆերգյուսոն. «Չելսին» ամեն անգամ հեշտ մրցակիցների է հանդիպում

Ֆերգյուսոն. «Չելսին» ամեն անգամ հեշտ մրցակիցների է հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի գավաթի խաղարկության «Չելսիի» հետ հանդիպումից առաջ նշել է, որ «կապույտները» հաջողակ են վիճակահանությունների հարցում:

-Վերջին տարիներին նրանք վատ հանդես չեն գալիս Անգլիայի գավաթում, սակայն մենք էլ միշտ փորձում ենք հաղթել այդ մրցանակը: Քանի տարի շարունակ մենք ստանում ենք ամենաուժեղ մրցակիցներին, իսկ ահա «Չելսին» վիճակահանության արդյունքում ամեն անգամ հեշտ մրցակիցների է հանդիպում: Անխոս, դա օգնում է լավ արդյունքի հասնել,- ասել է մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում