Կարրագեր. Ջերարդը պետք է մնա «Լիվերպուլում»
01/04/2013 14:22
Նմանատիպ
«Լիվերպուլի» վետերան պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է թիմի ավագ Սթիվեն Ջերարդի’ ակումբում սպասվող ապագայի մասին:
-Ջերարդը «Լիվերպուլի» բոլոր ժամանակների խորհրդանիշն է, թիմի վերջին 10 տարիների կարևորագույն խաղացողներից մեկը: Ես վստահ եմ նրանում, որ նա կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը, ու այդ որոշումը կբավարարի բոլոր կողմերին: Նախկինում երազում էին Սթիվենին ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը» ու «Չելսին», սակայն նա մնաց: Նա պետք է կարիերան ավարտի իր հարազատ ակումբում,- պաշտպանին մեջբերում է Sky Sports-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում