Վիլլաշ-Բոաշ. Եվրոպա լիգան հաղթելու նպատակը մնացել է անփոփոխ

Վիլլաշ-Բոաշ. Եվրոպա լիգան հաղթելու նպատակը մնացել է անփոփոխ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը նշել է, որ իր թիմից սպասում է ոչ միայն հաջող ելույթներ Պրեմիեր լիգայում, այլև հաղթանակ Եվրոպա լիգայում:

-Մենք երազում ենք տիտղոսներ նվաճել, ինչի համար Եվրոպա լիգան հաղթելու նպատակը մնացել է անփոփոխ: Մենք գիտենք, որ մրցաշրջանի վերջում դժվար է պահպանել խաղացողների թարմությունը, սակայն «Տոտենհեմը» ռոտացիա կիրառելու հնարավորություն ունի, քանի որ մեր տրամադրության տակ շատ են որակյալ խաղացողները: Չնայած’ հասկանում եմ, որ Պրեմիեր լիգայում զբաղեցրած տեղը կորոշի’ մրցաշրջանը հաջող էր, թե ոչ,- ասել է մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում