Կոմպանի. «Սիթին» հաջող է անցկացնում մրցաշրջանի վերջնամասը

Կոմպանի. «Սիթին» հաջող է անցկացնում մրցաշրջանի վերջնամասը

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին անգլիական ԶԼՄ-ների հետ զրույցում ընդգծել է, որ այս մրցաշրջանի վերջին հանդիպումների արդյունքները «քաղաքայինների» համար կարևոր են լինելու հաջորդ մրցաշրջանի մեկնարկի համար:

-Մենք դեռ պետք է պայքարենք: «Մանչեսթեր Սիթին» հաջող է անցկացնում մրցաշրջանի վերջնամասը, քանի որ դրանից է կախված, թե ինչպես կսկսենք հաջորդ մրցաշրջանը: Հիշում եմ, երբ նախավերջին մրցաշրջանում մենք հաղթեցինք Անգլիայի գավաթը, հայտնվեցինք Չեմպիոնների լիգայում, դա հաջորդ տարի հաղթելու համար մեծ էներգիա տվեց: Դրա համար էլ կարևոր է տարին ավարտել հաղթանակներով,- ասել է ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում