Սուբիսարետա. «ՊՍԺ»-ն ուժեղ է իր ֆուտբոլիստների վարպետությամբ ու թիմային խաղով

Սուբիսարետա. «ՊՍԺ»-ն ուժեղ է իր ֆուտբոլիստների վարպետությամբ ու թիմային խաղով

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան վստահ է, որ իր թիմին դժվարին հանդիպում է սպասվում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ դիմակայությունում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները;

Հիշեցնենք’ առաջին խաղը կկայանա Փարիզում:

-Երբ մենք ասում ենք, որ մեզ հեշտ խաղ չի սպասվում, ոչ ոք չի հավատում: Նրանք ունեն անհատական վարպետությամբ ֆուտբոլիստներ ու թիմային խաղ: Այս թիմի բոլոր դիրքերում հանդես են գալիս տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր չեն վախենում մեզանից: Այնպես որ, հարկավոր է շատ քրտինք թափել,- ասել է Սուբիսարետան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում