Ժինոլա. Մեսսին անհամեմատելի է որևէ մեկի հետ, իսկ Զիդանն ու Ւնյեստան նման են իրար

Ժինոլա. Մեսսին անհամեմատելի է որևէ մեկի հետ, իսկ Զիդանն ու Ւնյեստան նման են իրար

«ՊՍԺ»-ի ու Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Ժինոլան իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է համաշխարհային ֆուտբոլի մի քանի աստղերի մասին:

Մասնավորապես, նա կարծում է, որ սխալ է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին համեմատել մյուս հարձակվողների հետ:

-Մեսսին ունի աշխարհի ամենաթանկ ձախ ոտքը աշխարհում: Նրան սխալ է համեմատել մյուս ֆուտբոլիստների հետ: Երբ նա գտնվում է խաղադաշտում, այդ ժամանակ հաղթում է ֆուտբոլը:

Ինչ վերաբերում է Զինեդին Զիդանին ու Անդրես Ինյեստային, ապա նրանք որոշ առումներով նման են իրար, սակայն Զիզուն հանդես է եկել մի քանի թիմերում,- ասել է Ժինոլան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում