Տիագո Սիլվան «Բարսելոնայից» անակնկալներ է սպասում

Տիագո Սիլվան «Բարսելոնայից» անակնկալներ է սպասում

«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «ՊՍԺ»-«Բարսելոնա» առաջիկա խաղի մասին: ՖՒՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերել է Տիագո Սիլվայի խոսքերը.

««Բարսելոնան» շատ ունիվերսալ թիմ է` ընդունակ անակնկալներ մատուցելու: Վերջ ի վերջո նրանք լավագույնն են աշխարհում` լավագույն ֆուտբոլիստներով: Տնային խաղում մենք պետք  դրական արդյունքի հասնենք, իսկ հետո կփորձենք հաջող խաղալ «Նոու Կամպում»: Կլինի երկու շատ բարդ հանդիպում:

Գուցե, մեր թիմը Չեմպիոնների լիգայի այս փուլում հանդես գալու շատ փորձ չունի, սակայն մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր գիտեն` ինչպես է պետք խաղալ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում