Հայնկես. Երեկ պառկեցի քնելու «ծեր սենյորայի» հետ

Հայնկես. Երեկ պառկեցի քնելու «ծեր սենյորայի» հետ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջիկա «Բավարիա»-«Յուվենտուս» խաղի մասին:

«Երեկ գիշեր ես պառկեցի քնելու «ծեր սենյորայի» հետ, իսկ այսօր արթնացա կրկին նրա հետ: Ուսումնասիրել եմ վերջին խաղերը, որոնք անցկացրել է այս թիմը: Այն, ինչ տեսա, ինձ վրա մեծ տպավորություն գործեց:

Համոզված եմ` հիանալի խաղ կլինի հավասար հնարավորություններ ունեցող թիմի մասնակցությամբ: «Յուվենտուսը» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է. իտալական ֆուտբոլի տիպիկ ներկայացուցիչը»,-ասել է Հայնկեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում