Սնեյդեր. Լավագույն խաղս ցուցադրել եմ Մոուրինյոյի ղեկավարությամբ

Սնեյդեր. Լավագույն խաղս ցուցադրել եմ Մոուրինյոյի ղեկավարությամբ

«Գալաթասարայի» ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը, ով ոչ վաղ անցյալում Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ խաղում էր «Ինտերում», գովաբանել է պորտուգալացի մասնագետին:

«Մոուրինյոն ինձ համար յուրահատուկ մարդ է` և որպես մասնագետ, և որպես անհատականություն: Հենց նրա շնորհիվ ես կրկին վստահություն զգացի ինքս իմ հանդեպ: Նրա շնորհիվ ինձ մոտ վերադարձավ սերը դեպի ֆուտբոլը, և ես ցուցադրեցի իմ լավագույն խաղը:

Որպեսզի հասկանան ինչպիսի մարդ է Ժոզեն, պետք է աշխատեն նրա հետ: Նա աննկարագելի արդյունավետ է գործում և միշտ գիտի` ինչպես օգնել: Մոուրինյոն միշտ աշխատում է ակումբի փառքի համար»,-ասել է հոլանդացի ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում