Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները` ադրբեջանցի Ռաջաբովի նկատմամբ տոնած հաղթանակով
01/04/2013 21:39
Նմանատիպ
Լոնդոնում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում իր ելույթներն ավարտեց Լևոն Արոնյանը: Վերջին` 14-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ. պարտիան ավարտվեց 35-րդ քայլում:
Հիշեցնենք, որ մրցաշարի շրջանակներում այս շախմատիստների միջև տեղի ունեցած առաջին պարտիայում ևս առավելության էր հասել Արոնյանը:
Հավելենք` Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում վաստակեց ընդհանուր 8 միավոր և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում