Էյսիեն. «Չելսին» դեռ կարող է տիտղոսներ նվաճել

Էյսիեն. «Չելսին» դեռ կարող է տիտղոսներ նվաճել

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը խոսել է իր «ազնվականների» խաղից: Sport Review-ի հետ զրույցում Մայքլ Էսյիենն ասել է.

««Չելսին» դեռ կարող է տիտղոսներ նվաճել այս մրցաշրջանում, այնպես որ, մարդիկ նրանց ցանկից չպետք է հանեն:

Ես հետևում էի «Չելսիի» խաղին ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Կարծում եմ` լոնդոնցիների համար այն անցումնային ստացվեց. շատ ֆուտբոլիստներ հեռացան, կան նոր դեմքեր: Նրանիցից թիմ ստեղծելու համար ժամանակ է անհրաժեշտ: Համոզված եմ` երբ ֆուտբոլիստները հասկանան իրար, լավ ժամանակները կվերադառնան: »

Ես պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ. «Ռեալում» դեռ միայն վարձավճարով եմ հանդես գալիս, այնպես որ, ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում