Մոնտանյե. «Բարսելոնային» հաղթելու բաղադրատոմս գոյություն չունի

Մոնտանյե. «Բարսելոնային» հաղթելու բաղադրատոմս գոյություն չունի

«Ռեալ Սոսյեդադը» Մադրիդի «Ռեալի», «Միլանի» ու «Սելթիկի» հետ այս մրցաշրջանում այն չորս թիմերից մեկն է, որոնց հաջողվել է պարտության մատնել «Բարսելոնային»:

Բասկյան թիմը Լա Լիգայի շրջանակներում հունվարի 19-ին կատալոնացիներին հաղթեց 3-2 հաշվով: «Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Մոնտանյեն խոսել է այս մասին:

-Մենք ցանկանում էինք դառնալ այս մրցաշրջանում առաջին իսպանական ակումբը, որը պարտության կմատներ կատալոնացիներին: Մենք Եվրոպայում «Սելթիկից» հետո դարձանք երկրորդը, ում դա հաջողվեց այս մրցաշրջանում անել: Սակայն մենք ավելի գեղեցիկ, ավելի բաց ֆուտբոլ խաղացինք այն գոտիներում, որտեղ շոտլանդական ակումբը ամբողջովին փակվում էր:

Մրցակցին հաղթելու բանալին նրան պարտության մատնելու մեծ ցանկություն ունենալն է, սակայն ոչ առանց հարձակվողական խելամիտ գործողությունների: «Բարսելոնային» հաղթելու բացադրատոմս չկա, սակայն սեփական ուժերի նկատմամբ հավատը դրան հասնելու առաջին քայլն է,- ասել է մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում