«Յուվենտուսի» պաշտպանը հետաքրքրում է «Բավարիային» ու «ՊՍԺ»-ին

«Յուվենտուսի» պաշտպանը հետաքրքրում է «Բավարիային» ու «ՊՍԺ»-ին

«Յուվենտուսի» պաշտպան Ստեֆան Լիխտշտայները կարող է հեռանալ թուրինյան ակումբից:

Շվեյցարացի աջ պաշտպանը, ում պայմանագիրը իտալական ակումբի հետ գործում է մինչև 2015 թվականը, հայտնվել է գերմանական «Բավարիայի» ու ֆրանսիական «ՊՍԺ»-ի տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակներում: Ըստ իտալական ԶԼՄ-ների’ «բյանկոներին» պատրաստ է 16 մլն. եվրոյի դիմաց վաճառել 29-ամյա ֆուտբոլիստին:

Նշենք, որ Լիխտշտայները թուրինյան ակումբ է տեղափոխվել 2011 թվականին, «Լացիոյից», իսկ տրանսֆերը գնահատվել է 10 մլն. եվրո: Թուրինցիների կազմում շվեյցարացին Ա Սերիայում անցկացրել է 57 հանդիպում’ դառնալով 6 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում