Ռոյս. Հնարավոր է` «Բորուսիան» հիշեցնում է «Բարսելոնային», բայց մենք մեր ոճն ունենք

Ռոյս. Հնարավոր է` «Բորուսիան» հիշեցնում է «Բարսելոնային», բայց մենք մեր ոճն ունենք

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը պատմել է, թե որն է իր թիմի վերջին տարիների հաջողությունների գաղտնիքը: Գերմանացի խաղացողը, մասնավորապես, ընդգծում է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործոնը:

-Մեր մարզիչ Կլոպը մեզանից անընդհատ պահանջում է պրեսինգ կիրառել մրցակցի նկատմամբ: Մենք ցանկանում ենք ավելի շատ տիրել գնդակին, քան մրցակիցը: Գլխավոր միտքն այն է, որ գտնենք մրցակցի թույլ կողմերը ու վտանգավոր գրոհներ կազմակերպենք: Հնարավոր է’ մեր խաղը ինչ-որ առումով հիշեցնում է «Բարսելոնային», սակայն մենք մեր սեփական ոճն ունենք,- ասել է Ռոյսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում