Ռոնալդու. Պետք է երկու խաղում էլ հաղթենք

Ռոնալդու. Պետք է երկու խաղում էլ  հաղթենք

Մադրիդի «Ռեալի» առաջատարը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Գալաթասարայի» հետ խաղից ունեցած սպասելիքներից:

«Ինձ համար նշանակություն չունի` որտեղ ես խաղում առաջինը` տա՞նը, թե՞ դրսում: Մեզ անհրաժեշտ է հաղթել երկու խաղերում էլ: Առավելություն չկա այն բանի մեջ, որ մենք առաջին հանդիպումը սեփական դաշտում ենք անցկացնելու:

«Գալաթասարայի» հետ բաց ֆուտբոլ ենք ակնկալում: Պետք լավ խաղանք, ինչպես սովորաբար խաղում ենք տանը Չեմպիոնների լիգայի շրջանակներում»,-ասել է Ռոնալդուն Bwin-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում