«Ռեդ Բուլլի» բոսսը պաշտպանում է Ֆետտելին

«Ռեդ Բուլլի» բոսսը պաշտպանում է Ֆետտելին

«Ռեդ Բուլլի» ղեկավարը կարծիք է արտահայտել, որ Ֆետտելի փոխարեն ով էլ լիներ, Մալազիայի Գրան-պրիում իրեն այդպես կդրսևորեր: Motor Sport-ի հետ զրույցում Կրիստիան Հորներն ասել է.

«Հնարավոր չէ հաղթել այնքան, որքան Ֆետտելը, եթե դուք ենթարկվում եք հրամաններին: Համոզված եմ` եթե Ալոնսոն կամ Հեմիլտոնը հայտնվեին նման իրավիճակում, ապա նրանք ևս չէին լսի թիմի հրահանգները և առաջ կընթանային:

Ավելին` կարծում եմ, որ Ուեբբերը ևս իրեն այդպես կպահեր: Եկեք չասենք, իբրև միայն Ֆետտելն է իրեն սխալ պահում, իսկ մյուսները հանգիստ ենթարկվում են»:

Հիշեցնենք, որ Գրան-Պրիի ժամանակ Սեբաստիան Ֆետտելը շրջանցեց իր իսկ թիմակից Մարկ Ուեբբերին, ինչը մամուլում մեծ քննարկումներին տեղիք տվեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում