Հայ մարմնամարզիկները Քաթարից վերադարձել են բրոնզե մեդալներով

Հայ մարմնամարզիկները Քաթարից վերադարձել են բրոնզե մեդալներով

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացել է մարմնամարզության աշխարհի գավաթի “A” խմբի միջազգային մրցումները, որտեղ բավականին հաջող են հանդես եկել հայ մարզիկները:

Մեր երկրի պատվիրակության կազմում Դոհա են մեկնել մարզիկներ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյան և մարզիչներ Հակոբ Սերոբյանը, Արտյոմ Ավետյանը: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանի գնահատմամբ այս մրցաշարում մեր բոլոր մարզիկներն էլ բավականին հաջող ելույթներ են ունեցել:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում, որ Արթուր Դավթյանը ելույթ ունենալով իր կողմից մարզումների ընթացքում կատարվող վարժությունից ավելի բարդ վարժությունով և հաջողությամբ հաղթահարելով այն, գրավել է երրորդ տեղը և արժնացել բրոնզե մեդալի: Բրոնզե մեդալի է արժանացել նաև օղակների վրա հանդես եկող Արթուր Թովմասյանը: Վահագն Դավթյանը հանդես գալով օղակների վրա գրավել է 4-րդ, իսկ Հարություն Մերդյանը նժույգ թափեր ձևում՝ 5-րդ տեղը:

Քաթարում աշխարհի գավաթի մրցաշարին բոլոր երկրների հավաքական թիմերը ներկայացված են եղել ուժեղագույն մարզիկներով:
Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար լավ ստուգատես էր Մոսկվայում ապրիլի 14-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությունից առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում