Ռաֆայել Նազարյան. «Գանձասարը» 100 տոկոսանոց պահեր չստեղծեց

Ռաֆայել Նազարյան. «Գանձասարը» 100 տոկոսանոց պահեր չստեղծեց

Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ փուլի «Գանձասար»-«Փյունիկ» առաջին հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը խոսել է խաղից ստացած տպավորություններից.

«Խաղը կառուցել էինք հակագրոհների վրա: Այս դաշտի որակն այլ հնարավորություն չէր էլ տալիս: Պետք էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը: Կարողացանք իրացնել ստեղծած պահը: Մինչդեռ «Գանձասարը» 100 տոկոսանոց պահ ստեղծել չկարողացավ»,-մարզչի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում