Իտալիան ու Արգենտինան ցանկանում են խաղալ Հռոմի պապի համար

Իտալիան ու Արգենտինան ցանկանում են խաղալ Հռոմի պապի համար

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Արգենտինային ընկերական խաղի առաջարկ է արել: Խաղը պլանավորում են անցկացնել 2013թ. օգոստոսի 14-ին: 

Հանդիպումը նվիրված կլինի Հռոմի նոր պապին, ով ֆուտբոլի մեծ երկրպագու է: Սպասվում է, որ հանդիպումը Հռոմում էլ տեղի կունենա: 

Նշենք, որ երկու թիմերն էլ խաղից առաջ կհանդիպեն Հռոմի պապին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում