«Վաղվա խաղն այս սեզոնի ամենակարևոր խաղն է լինելու».Կլոպպ

«Վաղվա խաղն այս սեզոնի ամենակարևոր խաղն է լինելու».Կլոպպ

«Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը հույս ունի, որ վաղը կայանալիք «Մալագա»-«Բորուսսիա» խաղը Չեմպիոնների լիգայի լավագույն խաղերից մեկը կլինի:

-Հուսամ` վաղը մենք կտեսնենք ընթացիկ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղերից մեկը: Մեզ համար վաղվա խաղն այս սեզոնի ամենակարևոր խաղն է լինելու: Մենք շատ ենք ուզում դուրս գալ կիսաեզրափակիչ,- ասել է Կլոպպը:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա ապրիլի 3-ին` Իսպանիայում, իսկ պատասխան խաղը` Գերմանիայում` ապրիլի 9-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում