«Ծեր սենյորան» Մյունխենից գլխիկոր է հեռանում. «Բավարիա»-«Յուվենտուս»` 2:0 (տեսանյութ)

«Ծեր սենյորան» Մյունխենից գլխիկոր է հեռանում. «Բավարիա»-«Յուվենտուս»` 2:0 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին «Բավարիա»-«Յուվենտուս» խաղում առավել ուժեղ գտնվեցին մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները: 

Հանդիպման գլխավոր մրցավարի սուլիչը նոր էր հնչել, երբ գնդակն արդեն Ջանլիուջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասում էր. գոլի հեղինակը Ալաբան էր: Առաջին խաղակեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ չեղան:

Անտոնիո Կոնտեի սաներին Իտալիայում հնարավոր դժվարություններից խուսափելու և կիսաեզրափակչում խաղալու լավ հնարավորություններ ունենալու համար անհրաժեշտ էր մրցակցի դաշտում գոնե մեկ գոլ խփել, բայց տեղի ունեցավ հակառակը: 63-րդ րոպեին Մանջուկիչի փոխանցումից հետո հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Թոմաս Մյուլլերը:

«Բավարիա»-«Յուվենտուս»` 2:0

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում