«Լիվերպուլը» պատրաստ է Ալոնսոյին շաբաթական 80 հազար ֆունտ վճարել

«Լիվերպուլը» պատրաստ է Ալոնսոյին շաբաթական 80 հազար ֆունտ վճարել

«Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի’ մադրիդյան թիմից հեռանալու խոսակցությունները նոր զարգացումներ են ստանում:

Tribalfootball-ը վստահեցնում է, որ մերսիսայդյան ակումբը արդեն բանակցություններ է վարել իսպանացու գործակալի հետ’ ֆուտբոլիստին առաջարկելով շաբաթական 80 հազար ֆունտ աշխատավարձ:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները գրում էին, որ անգլիացիները պատրաստ են Ալոնսոյի համար վճարել 12 մլն. եվրո: Ճիշտ է, անձամբ ֆուտբոլիստը չի մտածում Անգլիա վերադառնալու մասին ու ցանկանում է շարունակել ելույթները մադրիդյան ակումբում:

Հիշեցնենք’ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2004-2009 թվականներին’ մասնակցելով 143 խաղի ու դառնալով 15 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում