Ռոուրա. Հարցեր ունեմ մրցավարներին

Ռոուրա. Հարցեր ունեմ մրցավարներին

«Բարսելոնայի» մարզիչ Խորդի Ռոուրան խոսել է «ՊՍԺ»-ի հետ խաղի մասին 2:2.

-Շատ լավ արդյունք է մեզ համար: Բայց դատելով խաղից` ավելին կարող էինք անել: 

Ես մի քանի հարց ունեմ մրցավարներին: Ակնհայտ է, որ նրանց մի քանի որոշումներ մեր օգտին չէին, բայց ոչինչ անել չենք կարող: Իբրայի գոլը խաղից դուրս էր:

Իսկ Մեսսին ծնկի հետ խնդիր ունի: Մասկերանոն ևս: Մրցաշրջանի այս փուլում դա շատ լուրջ կորուստ է: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում