Անչելոտին Բարսելոնայում 2 գոլի ակնկալիք ունի

Անչելոտին Բարսելոնայում 2 գոլի ակնկալիք ունի

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Բարսելոնայի» հետ առաջին խաղից հետո ասել է, թե ինչ է սպասում պատասխան հանդիպումից 2:2.

-Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով ու այն խաղով, որ նրանք ցույց տվեցին: Մենք քաջ էինք, սակայն արդյունքն ինձ խորը հիասթափություն պատճառեց: 

Եթե անգամ Մեսսին պատասխան խաղում չլինի` դա մեր ծրագրերը չի փոխի: Բարսելոնայում մենք պետք է գոլ խփենք: Այսօր իմ տղաներին հաջողվեց դա անել:  

Մատյուդիի որակազրկումը լուրջ հարված է մեզ համար: Հույս ունեմ, որ Մոտան կկարողանա փոխարինել նրան: Պատասխան խաղը բարդ է լինելու, բայց մենք ուզում ենք «Կամպ Նոու» մարզադաշտում 2 գնդակ խփել: Ես հավատում եմ իմ թիմին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում