Վարան. Ուզում եմ հաճախ դուրս գալ դաշտ

Վարան. Ուզում եմ հաճախ դուրս գալ դաշտ

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը ասել է, որ գոհ է մրցաշրջանում իր գործերի ընթացքից.

-Երբ դաշտ եմ դուրս գալիս, չեմ նյարդայնանում: Խաղի ժամանակ ամբողջովին կենտրոնանում եմ խաղին: Փորձում եմ վերահսկել գործողություններս: Անցյալ մրցաշրջանում չէի մտածում հիմնական կազմում հաճախ լինելու մասին: Հիմա ինձ հաճելի է, որ հայտնվում եմ մեկնարկայինում: Ուզում եմ այսպես էլ շարունակել և հաճախ դուրս գալ դաշտ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում