Լամ. «Բավարիան» դեռևս չի լուծել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը
03/04/2013 13:18
Նմանատիպ
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» հետ հանդիպման արդյունքից, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Յուպ Հայնկեսի սաները երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը’ սեփականը պահելով անառիկ:
-«Բավարիան» հաջող խաղաց, սակայն դեռևս չի լուծել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Մենք մրցակցին վտանգավոր գրոհներ կազմակերպելու հնարավորություն գրեթե չտվեցինք: Իսկ ինքներս կարողացանք հաղթել տպավորիչ հաշվով: «Յուվենտուսը» շատ ուժեղ թիմ է, ու պատասխան խաղում մենք պետք է հաջող խաղանք,- ասել է Լամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում