Ալ-Հելաիֆի. 2-2-ը առաջին խաղում վատ արդյունք չէ

Ալ-Հելաիֆի. 2-2-ը առաջին խաղում վատ արդյունք չէ

«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր ալ-Հելաիֆին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչում «Բարսելոնայի» հետ ոչ-ոքի’ 2-2 արդյունքը:

-Ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, քանի որ նրանք կարողացան պայքարել այս պահին աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ: Սա ուրախալի է ինչպես մեր ակումբի, այնպես էլ ողջ Ֆրանսիայի համար: Մենք չհաղթեցինք, սակայն 2-2-ը առաջին խաղում վատ արդյունք չէ: Հուսով եմ’ պատասխան խաղում կկարողանանք անհրաժեշտ արդյունքի հասնել,- ասել է նա ֆրանսիական ԶԼՄ-ների հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում