Մարինո. Սանչեսը իրեն լավ կզգար «Ինտերում»

Մարինո. Սանչեսը իրեն լավ կզգար «Ինտերում»

«Ուդինեզեի» նախկին գլխավոր մարզիչ Պասկուալե Մարինոն խոսել է իր նախկին սան Ալեքսիս Սանչեսի մասին, ով այժմ ամենալավ ժամանակները չի ապրում «Բարսելոնայի» կազմում: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ չիլիացուն ցանկանում է գնել «Ինտերը»:

-Ալեքսիս Սանչեսը մեծագույն խաղացող է: Կարծում եմ’ նա իրեն լավ կզգար «Ինտերում»: Եթե նա մրցաշրջանի վերջում խաղային շատ պրակտիկա չստանա «Բարսելոնայի» կազմում, ապա կարծում եմ, որ կմեծացնի այլ մեծ ակումբ տեղափոխվելու հավանականությունը:

Նա կարող է խաղալ տարբեր սխեմաներում: Կարող է երկրորդ հարձակվողը լինել 4-4-2-ում, կամ նույնիսկ հանդես գալ կիսապաշտպանի դիրքում: Կարող է հարձակման գծում գործել 4-4-3- ում ու 3-5-2-ում: 4-2-3-1-ում նա կարող է հանդես գալ երեք հարձակվողներից յուրաքանաչյուրի դիրքում,- ասել է Մարինոն FC Inter News-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում