Մոուրինյո. Դիեգո Լոպեսին կարող են քննադատել միայն կողմնակալ մարդիկ

Մոուրինյո. Դիեգո Լոպեսին կարող են քննադատել միայն կողմնակալ մարդիկ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է իսպանացի լրագրող Ֆերնանդո Բուրգոսին: Վերջինս հիշեցրել էր պորտուգալացուն, որ թիմը վերջին յոթ խաղերում անընդմեջ գոլ է բաց թողնում:

-Ես ինքս այդպիսի արդյունքը կվերագրեի ամբողջ թիմին: Դարպասապահին կարող են քննադատել միայն կողմնակալ մարդիկ,- ասել է Մոուրինյոն:

Դրանից հետո պորտուգալացին հանեց մի թուղթ, որում լրագրողի պատճառաբանություններն էին: Այնտեղ, մասնավորապես, Մոուրինյոն մեղադրվում էր կողմնակալության մեջ: Բուրգոսը հայտարարել էր, որ նա սխալ է ղեկավարում թիմը’ ֆուտբոլիստներին ընտրելով ըստ նրանց կարգավիճակի:

Լրագրողի խոսքերը կարդալուց հետո մասնագետը հերթական անգամ նրան կողմնակալ է համարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում