Նոյեր. Բուֆֆոնը մեծագույն դարպասապահ է
03/04/2013 15:13
Նմանատիպ
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը աջակցել է «Յուվենտուսի» իր գործընկեր Ջիանլուիջի Բուֆֆոնին:
Հիշեցնենք, որ երեկ կայացած գերմանական ու իտալական ակումբների մրցավեճում 2-0 հաշվով հաղթեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները: Բաց թողած առաջին գոլի մեջ շատերը մեղադրում են Ջիանլուիջի Բուֆֆոնին:
-Իտալացին շարունակում է մեծագույն դարպասապահ մնալ: Եթե դուք հիշում եք Ալաբայի հարվածը, ապա կփաստեք, թե որքան դժվար էր Բուֆֆոնի համար արձագանքել դրան:
Ընդհանրապես, եթե անկեղծ լինեմ, ես չէի սպասում, որ կկարողանանք արագ գոլ խփել: Մրցակցի համար դա իսկական շոկ դարձավ,- ասել է գերմանացի դարպասապահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում