Ռոուրա. Դժվար է փոխարինել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, բայց մենք կփորձենք
03/04/2013 15:21
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Ժորդի Ռոուրան խոստովանել է, որ մարզչական շտաբը մտահոգված է թիմի մի շարք ֆուտբոլիստների վնասվածքներով, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ «ՊՍԺ»-ի դեմ մրցավեճում վնասվածքներ ստացան Լիոնել Մեսսին ու Խավյեր Մասկերանոն: Վերջինս շարքից դուրս է եկել վեց շաբաթով, իսկ Լեոն’ երեք:
-Իհարկե, մենք անհանգստացած ենք այս փաստով, քանի որ այս փուլում բոլոր վնասվածքները հետևանք են թողնում: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին փոխարինելը հեշտ չէ, սակայն մենք պահեստայինների բավական երկար նստարան ունենք: Հենց այդ խաղացողների օգնությամբ էլ կփորձենք լուծել այս խնդիրները,- ասել է Ռոուրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում