Եկատերինա Սելիվյորստովան ավարտել է կարիերան
03/04/2013 15:29
Նմանատիպ
Բաց ջրային լողի Եվրոպայի չեմպիոնուհի Եկատերինա Սելիվյորստովան ավարտել է մարզիկի կարիերան:
Նա մի քանի տարի եղել է Ռուսաստանի հավաքականի առաջատարներից մեկը’ մրցանակային տեղեր գրավելով Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:
Մարզուհին 5 կմ տարածության Աշխարհի առաջնության մրցումներում երկու անգամ գրավել է երկրորդ տեղը, ու մեկ անգամ էլ նույն հորիզոնականը զբաղեցրել է 10 կմ տարածությունում: Նա նաև երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոնուհի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում