«Յունայթեդի» նշանառության տակ են «Պորտուի» երեք ֆուտբոլիստներ
03/04/2013 15:41
Նմանատիպ
Պորտուգալական ԶԼՄ-ների տեղեկություններով, մանկունյանցիների սկաուտները ներկա են գտնվել «վիշապների» ու «Ակադեմիկայի» հանդիպմանը և հետևել թիմի մի քանի ֆուտբոլիստների խաղի:
Տեղեկացվում է, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրության տակ են հայտնվել պաշտպաններ Ալեքս Սանդրոն ու Էլիակիմ Մանգալան, ինչպես նաև կիսապաշտպան Ջեյմս Ռոդրիգեսը:
Սպասվում է, որ «կարմիր սատանաների» ներկայացուցիչները ներկա կգտնվեն «Պորտուի» նաև հաջորդ հանդիպմանը, որում նրանք Պորտուգալիայի առաջնության շրջանակներում կմրցեն «Բրագայի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում