Սերենա Ուիլյամսը գոհ չէ իր խաղից

Սերենա Ուիլյամսը գոհ չէ իր խաղից

Աշխարհի առաջին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Չարլսթոնի մրցաշարի երկրորդ շրջանում 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Կամիլ Ջորջիի նկատմամբ: Տոնած հաղթանակից հետո ամերիկուհին ասել է.

-Սա, հաստատ, իմ լավագույն խաղը չէր: Ընդհանուր լավ խաղացի, բայց այնպես չէ, որ հիանալի էր: Տեղաշարժման հետ կապված որոշ խնդիրներ ունեցա: Ընդամենը մեկ-երկու օր էի մարզվել, սակայն ինձ լավ էի զգում: Ուրախ եմ, որ մասնակցում եմ այս մրցաշարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում